ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

Թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004թ.

Ծնվել է 1935թ. հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում (Վրաստան)։ Վախճանվել է 05.03.2016թ.
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ Միաժամանակ ավարտել է Մոսկվայի Հրատարակչությունների ինստիտուտի բարձր որակավորման դասընթացը։ Ս. Ավագյանի թարգմանությունների շնորհիվ ռուս ընթերցողը ծանոթացել է հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, որոնք տպագրվել են ինչպես մոսկովյան տարբեր հանդեսներում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, այնպես էլ առանձին գրքերով։ Հանրապետական թերթերում տպագրվել են հայ արվեստագետներին նվիրված նրա բազմաթիվ հոդվածները, ակնարկները, հարցազրույցները։ Նա նաև Թատերական գործիչների և Ժուռնալիստների միությունների անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Մենակություն, Եր., 2011։
2. Ակնթարթներ և հավերժություն, Եր., 2007։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից)

1. Էդվարդ Ավագյան, Երևանի խճանկար, Եր., 2012։
2. Լևոն Խեչոյան, Տան պահապան հրեշտակը, Եր.,2007։
3. Թափանցիկ օր (հայ արձակի ժողովածու), Մոսկվա, 1998։
4. Էդուարդ Ավագյան, Մի կյանքը քիչ է, Մոսկվա, 1988։
5. Ալվարդ Պետրոսյան, Մարդու տունը (վիպակներ և պատմվածքներ), Եր., 1987։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
Հասցե՝ Երևան 09, Մաշտոցի պողոտա 48, բն. 4
հեռ. բն. 58-76-89, բջջ. 094 55 76 71