ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1996 թ.
Ծնվել է 1948 թ. օգոստոսի 9-ին, Երևանում։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը, ասպիրանտուրան և անցել դասախոսական աշխատանքի։ Եղել է Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հայ գրականության դասախոս (1993-2001 թթ.)։ Հիմնադրել է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը (1995 թ.), կազմակերպել է արևմտահայ լեզվի, գրականության, մեսրոպյան ուղղագրության՝ շուրջ երեք տասնյակի հասնող մեկամսյա վերապատրաստության դասընթացներ Սփյուռքի և հայրենիքի ուսուցիչների համար։ Այժմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է (2013 թ.-ից)։ Սփյուռքի գրական աշխարհի կենսապատումը նրա գիտական կիզակետն է։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների։ Կազմել և հրատարակել է 50-ից ավելի ժողովածուներ՝ դասագրքեր, ձեռնարկներ, պատմական, գիտական, գեղարվեստական հատորներ։

ԵՐԿԵՐ

1. Արևմտահայ գրականություն. Տիտանիկ թե՞ շարունակականություն, Եր., 2014։
2. Միջուկի տրոհումը. սփյուռքահայ գրականության պատմություն, գիրք Ա, Եր., 2011։
3. Բանաստեղծության ազատագրումը. Զարեհ Խրախունի, Ս. Էջմիածին, 1999։
4. Ներաշխարհի գեղարուեստական քննութիւն. Ռոպէր Հատտէճեան, Իսթանպուլ, 1996։
5. Սփիւռքահայ վէպը. ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը, Անթիլիաս, 1992։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԳՄ համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալի։
2. 2007 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 1994 թ. արժանացել է ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակի։

Հասցե՝ Երևան 60, Ավան, Հովհ. Թումանյան, 12/2, բն. 11
Հեռ.՝ բն. 61-77-24, աշխ. 55-58-30, բջջ. 093 78 03 61