ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1976թ.
Ծնվել է 1930թ. դեկտեմբերի 29-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀԳՄ գրական մամուլում («Սովետական գրականություն», «Գրական թերթ»), ապա ՀԳՄ արտասահմանյան գրական կապերի բաժնում։ Աշխատանքի բերումով կապեր է հաստատել արտասահմանյան և ԽՍՀՄ երկրների զանազան հրատարակչությունների, խմբագրությունների և առանձին գրողների հետ, նրանց խնդրանքով կազմել է հայ գրողների արձակ և չափածո ստեղծագործությունների ժողովածուներ։ Աշխատանքին զուգընթաց կատարել է թարգմանություններ, գրել բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ՝ թարգմանության արվեստի վերաբերյալ։ Ավելի քան 13 թարգմանական գրքի հեղինակ է։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից և ֆրանսերենից)

1. Էլի‎‎ Ֆոր, Արվեստի պատմություն, վերածնվող արվեստ (3-րդ հատոր), Եր., 2008։
2. Անրի Մատիս, Հոդվածներ, նամակներ, զրույցներ, Եր.,1999։
3. Անրի Վեռնոյ, Մայրիկ, Եր.,1989։
4. Գի դը Մոպասան, Ձիթենու այգին (նովելներ), Եր., 1985։
5. Չինգիզ Այթմատով, Եվ դարից երկար ձգվում է օրը, Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով, Եր., 1983։
Հասցե՝ Երևան 51, Գրիբոյեդովի 2/1, բն. 10
հեռ. բն. 23-58-24