ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2007 թ.
Ծնվել է 1961 թ. փետրվարի 25-ին, Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Տավուշ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, ինչպես նաև Երուսաղեմի (2001-2004 թթ.) համալսարանի հայագիտության ամբիոնում և ժառանգավորաց բարձրագույն ճեմարանում: Աշխատում է ԵՊԼՀ-ում (2004թ.-ից)՝ գրականագիտության ամբիոնում: Նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժանմունքի վարիչն է:
Հրատարակել է հարյուրի հասնող գիտական հոդվածներ և աշխատություններ գրական, գիտական մամուլում (Հայաստանում և արտերկրում), որոնցից մեկը թարգմանվել է իտալերեն (Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնում), մյուսը` անգլերեն (Երուսաղեմի համալսարանի հայագիտության կենտրոնում):
Ս. Աբրահամյանը ՀԳՄ-ի և գրականության ինստիտուտի՝ համատեղ հրատարակվող «Գրականագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է:

ԵՐԿԵՐ

1. Տեքստ և բնագիր (հոդվածների և տեսական ակնարկների ժողովածու), Եր., 2011։
2. Ժամանակակից հայ պատմվածքը (ժանրի տիպաբանությունը, 60-80-ական թթ.), Եր., 2009։
3. Ժամանակակից հայ պոեզիան (ժողովածու, իտալարեն), Իտալիա, 2000։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011թ. «Տեքստ և բնագիր» գիրքը արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան ամենամյա մրցանակի:

Հասցե՝ Երևան 69, Նոր Նորքի 2-րդ զանգված,
Մոլդովական 27, բն. 14/01,
հեռ. բն. 62-44-77, բջջ. 055 62 44 77
Էլ. փոստ՝ surenabraham@mail.ru