Նորություններ

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Հայաստանի գրողների միությունը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ հայտարարում են «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն» հետևյալ անվանակարգերով՝ արձակ, պոեզիա, մանկապատանեկան գրականություն (միայն անտիպ)՝ յուրաքանչյուրի համար սահմանելով 3 մրցանակ. պոեզիա – 1-ին, 2-րդ, 3-րդ արձակ  – 1-ին, 2-րդ, 3-րդ մանկապատանեկան գրականություն – 1-ին, 2-րդ, 3-րդ։ Պոեզիայի համար ներկայացնել մինչև 7 բանաստեղծություն։ Արձակի համար՝ […]

Կարդալ ավելին

ԿԱՆԳ ԱՌԵՔ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԿԱՆԳ ԱՌԵՔ Հունիսի 13-ի գիշերը և լուսադեմին սպասվելիք պատերազմը սրընթաց մտավ մեր տարածաշրջան, ստույգ՝ մեր հարևան Իրանը ենթարկվեց Իսրայելի ռմբակոծիչների հարձակմանը։ Տագնապ է Իրանում, Իսրայելն է պատրաստվում հակառակորդի խոստացած հուժկու հակահարվածներից պաշտպանվելու, ժողովրդին ուղղորդում են ապաստարաններ, շենքերի ներքնահարկեր։ Իրանի հարևան երկրներն, իհարկե, նախապատրաստական պաշտպանական դիրքավորումների են անցնում, Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկյան […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Թարյան – Մխիթարյան ընտանիքի «Հայրենանվեր» գրական մրցանակաբաշխություն Մրցանակները շնորհվում են գեղարվեստական Արձակ, Պոեզիա, մանկապատանեկան գրականություն, դրամատուրգիա անվանակարգերում։ Մրցանակաբաշխությանը  մասնակցում են Հայաստանի գրողների միության անդամները։ Ներկայացված ստեղծագործությունները պետք է գեղարվեստական մակարդակով պատկերեն հայ մարդու ներաշխարհը, ազգային կյանքը և վեր հանեն հասարակական կարևոր խնդիրներ՝ առաջնորդվելով համազգային ու բարոյական բարձր գիտակցությամբ։  Յուրաքանչյուր անվանակարգում սահմանվում է 3 մրցանակ, […]

Կարդալ ավելին

Ի գիտություն ՀԳՄ անդամների

Ի գիտություն ՀԳՄ անդամների Ս/թ հունիսի 3-ին և 4-ին տեղի են ունեցել ՀԳՄ անշարժ գույքերի վերաբերյալ հերթական դատական նիստեր: Հունիսի 3-ին ՀԳՄ Սևանի ստեղծագործական տան վերաբերյալ գրավոր դատը որոշվել է անցկացնել բանավոր և հետաձգվել է մինչև ս/թ նոյեմբերի 11-ը, իսկ հունիսի 4-ին ՀՀ վարչական դատարանում որոշվեց ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը վերաբերող  դատը հետաձգել մինչև ս/թ […]

Կարդալ ավելին

ՀՆԱՎԱՆԴ ՄՇԱԿՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

ՀՆԱՎԱՆԴ ՄՇԱԿՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ Պատանեկան տարիներիս ընկեր, հիպիի երկար, շեկ մազերով Սերգեյ Վարդանյան, դու գնացիր ու մեզ թողեցիր քո կայծլտուն հումորը, պայծառ ծիծաղն ու ժպիտը, նպատակասլաց մտահոգությունն ու տարօրինակ անցումներով մշակութային, գրական, հրապարակախոսական գործունեությունը։ Դու մտովի անցար հայոց պատմության բոլոր մայրաքաղաքների փոշեկոլոլ փողոցներով, բերդերի ու եկեղեցիների ստվերներով, քննախույզ հայացքով վեր հանեցիր պատմական շերտերի տակ թաքնվածը, հասար […]

Կարդալ ավելին

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ Մայիսի 29-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Մասնակցում էր նախագահության  20  անդամ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց  2025 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Նա խոսեց այն միջոցառումների մասին, որոնք իրականացվել են տարվա սկզբից մինչև հիմա: Դրանք էին՝ Գիրք նվիրելու օրը, Մանկապատանեկան գրականության շաբաթը, գրողների հետ հանդիպումները դպրոցներում, գրողների հոբելյաններին նվիրված միջոցառումներ և […]

Կարդալ ավելին

ԴՊՐՈՑ ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ

ԴՊՐՈՑ ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի թիվ 156 հիմնական դպրոցն անվանակոչվել է հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անվամբ: Մայիսի 27-ին դպրոցում հանդիսավորությամբ տեղի ունեցավ անվանակոչության արարողություն, որի ընթացքում ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:  Նա խոսեց Զորայր Խալափյանի կյանքի, գրական գործունեության ու մարդկային կերպարի  մասին:  «Մշակույթը հայ ինքնության պահպանման հենասյունն է, […]

Կարդալ ավելին

ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՐԴԱՏՈՆԸ

Սայաթ – Նովային նվիրված Վարդատոնը Գեղեցիկ ավանդույթ է Սայաթ – Նովային նվիրված մայիսյան Վարդատոնը: Այդ առիթով տեղի  են ունենում միջոցառումներ Թբիլիսիում  և Երևանում:   Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ -Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները: Մայիսի 20-ին ՀԳՄ պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյան, Գագիկ Դավթյան և Անուշ Վարդանյան, Թբիլիսիում այցելեց Սայաթ […]

Կարդալ ավելին

ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ Կյանքից հեռացել է ՀԳՄ անդամ, արձակագիր, ազգագրագետ, բա­նա­­հավաք, բանագետ, հրա­պա­րա­­կախոս ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան ման­կա­վարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ աշխատել է «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրու­թյուններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում,  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխ­նա­խա­գահ, […]

Կարդալ ավելին

ՄԵՐ ԽՈՍՔԸ

ԽՈՍՔԻ ԿՇԻՌԸ Ի սկզբանե էր բանն։ Նրա մեջ սերն է Արարչի։ Մարդիկ առանց նորամուծությունների չեն կարող ապրել, սիրուն դյուրին խառնեցին անհանդուրժող, անհարգալից, վիրավորական և թշնամական հավելումներ։ Այսօր մեր հանրային կյանքում, սոցցանցերում եռում է հայհոյալից կիրքը։ Խոսքի ազդեցության դաժան բնույթի մասին շատ քչերն են մտածում։ Գրողն ի՞նչ պիտի հորդորի նախ իրեն, ապա մեծավորին (ՀՀ նախագահ, ՀՀ […]

Կարդալ ավելին