ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ 130

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ 130 Վանաձորի Ստեփան Զորյանի տուն – թանգարանում նշվեց գրողի 130 ամյակը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Նա իր ելույթում կարևորեց և բարձր գնահատեց Ստեփան Զորյանի դերը հայ արձակում և թարգմանական ասպարեզում, հատկապես պատմավեպի ժանրում: ՀԳՄ նախագահը պատվոգիր հանձնեց թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանին և աշխատակազմին:


