Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ Հուլիսի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ: Սփյուռքահայ ուսուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կազմակերպած վերապատրաստման ծրագրին: Կային 50 ուսուցիչներ՝ 14 երկրից: Միջոցառումը վարում էր «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ուսուցիչներին: Իր ելույթում նա  կարևորեց  ուսուցիչների աշխատանքը նոր […]

Կարդալ ավելին

Ցավակցություն

Ցավակցություն Բեյրութում կյանքից հեռացել է բանաստեղծուհի Շուշիկ Տասնապետյանը: Նա զգալի աշխատանք է կատարել Հայաստան – Սփյուռք մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում: Քանիցս մասնակցել է Հայաստանում սփյուռքահայ գրողների համաժողովներին, հանդես եկել կարևոր առաջարկություններով: Նրա բանաստեղծությունները նորարարական շունչ ունեն և ընթերցողներ Հայաստանում: Սիրելի Շուշիկի հիշատակը վառ կմնա մեր սրտերում: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 22-ին՝ ժամը 13-ին,   տեղի կունենա բանաստեղծ, մանկագիր  ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ հուշատախտակի  բացման արարողությունը( հասցե՝ Լենինգրադյան 52): Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

«ԱՐՁԱԿ ԴԱՇՏԵՐ-2» ԱՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«ԱՐՁԱԿ ԴԱՇՏԵՐ-2»  ԱՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Հուլիսի 8-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արձակ դաշտեր-2»  արդի հայ արձակի անթոլոգիայի շնորհանդեսը: Անթոլոգիայում ներառված են ՀԳՄ անդամ 44 գրողների պատմվածքներ, որոնք ներկայացրել են հեղինակները: Նույնպիսի առաջին անթոլոգիան տպագրվել էր 2022 թվականին: Գիրքը տպագրվել է ՀԳՄ հրատարակչությունում: Տպագրությանն աջակցել է ՀՀ նախագահի աշխատակազմը,  նախագծի հեղինակն ու կազմողն է Էդվարդ Միլիտոնյանը: […]

Կարդալ ավելին

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ Հուլիսի 4-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հանդիպումը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային  խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդի հետ: Քննարկվեցին հայ-իրանական գրական ծրագրերը, փոխայցելություններին, գրքերի շնորհանդեսներին, գրական միջոցառումներին վերաբերող հարցեր: Մոհամմադ Ասադի Մովահեդը ներկայացրեց այն մշակութային ծրագրերը, որ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը Հայաստանում և խոսեց, մասնավորապես, դասախոսների, ուսուցիչների […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Հուլիսի 9-ին՝ ժամը 14.00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «ԱՐՁԱԿ ԴԱՇՏԵՐ – 2» արդի հայ պատմվածքի անթոլոգիայի շնորհանդեսը: Ներկա գտնվելու և գրքերը ստանալու համար հրավիրում ենք հեղինակներին՝ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄՈԻՂՆԵՑՅԱՆ ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՊԱՐԱՆՅԱՆ ՎԱՆ ԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՂԱԶԱՆՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ ՍԱՄՎԵԼ […]

Կարդալ ավելին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ

միջազգային մշակութային կապեր Հունիսի 20-ին ՀԳՄ այցելեց ՌԴ նախագահի միջազգային մշակութային կապերի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Գրողների միության ընդլայնված քարտուղարությունում, որին ներկա էին «Լիտերատուրնայա Արմենիա»  ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանն ու տեղակալ Սերգեյ Մուրադյանը, Մ.Շվիդկոյը ներկայացրեց այցի նպատակը՝ մշակութային և հատկապես գրական կապերը զարգացնելու, ժամանակակից ռուս և հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնելու ընթերցողներին: Նա հանդիպումներ է ունեցել […]

Կարդալ ավելին

ԱՐՁԱԿ ԴԱՇՏԵՐ-2

ԱՐՁԱԿ ԴԱՇՏԵՐ-2             Լույս է տեսել արդի հայ պատմվածքի «Արձակ դաշտեր-2» անթոլոգիան: Գիրքը նվիրվում է Հայաստանի գրողների միության 90-ամյակին: Այն հրատարակվել է ՀԳՄ հրատարակչությունում: Գրքում զետեղված են ՀԳՄ անդամ 44 գրողների պատմվածքները, որոնք ներկայացրել են հեղինակները:  Գրքի տպագրությանը մասնակի աջակցել է ՀՀ նախագահի աշխատակազմը: Գրքի նախագծի հեղինակը և կազմողն է Էդվարդ Միլիտոնյանը:  Գրքի շնորհանդեսը տեղի […]

Կարդալ ավելին

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«Հանուն հայի հարատԵՎման»  գրական մրցանակաբաշխությունը Հունիսի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Ազգային առաջնորդարանի «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության և Հայաստանի գրողների միության համատեղ՝ 2024 թ. «Հանուն հայի հարատևման»  գրական մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Դավիթ Մուրադյանը, «Մեծն Ներսես» ԲՀԿ տնօրեն Տիգրան Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովի […]

Կարդալ ավելին

ՆԵԿՏԱՐ ՍԻՄՈՆԻ. «ԻՄ ԱԴԵՆ»

Նեկտար Սիմոնի. «Իմ ադեն» Հունիսի 21-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ գրող Նեկտար Սիմոնիի «Իմ ադեն» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում: Բացման խոսքով հանդես եկավ և գրքի տպագրության առթիվ հեղինակին շնորհավորեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Միջոցառումը վարում էր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Ելույթ ունեցան արձակագիր Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Հարությունը, գրքի […]

Կարդալ ավելին