Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 2-ին՝ ժամը 16-00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան մրցանակաբաշխության մրցանակների հանձնում: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ

ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բանաստեղծ, ՀԳՄ անդամ, ՀԳՄ Վայոց Ձորի բաժանմունքի ղեկավար ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԸ։ 1949-ին է ծնվել, Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում։ Մարդ՝ համեստագույն ու տան դուռը միշտ բաց պահող։ Նվիրյալ՝ երկրին ու ժողովրդին։ Գրածը՝ պարզ, անպաճույճ, առանց ավելորդ գունազարդումների։ Դա են վկայում նրա «Արևի ձայնը» (1982 թ.), «Յոթ անուն» (1984 թ.), «Հրաշալի […]

Կարդալ ավելին

ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԴԱՐԵՐԻՑ ՈՒ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱԿԱՆ

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին ավանդույթ է այցելությունը նրա հուշակոթողին: Այնտեղ էին  գրողներ, արվեստի գործիչներ, Չարենցի տուն թանգարանի աշխատակիցներ, նրա անվան դպրոցի ուսուցիչներ ու աշակերտներ:  Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Չարենցին՝ ծաղիկներ դնելով վեհաշուք հուշակոթողին: Աշակերտներն արտասանեցին Չարենցի բանաստեղծություններից: Եղան նաև երաժշտական կատարումներ, հնչեցին մեծանուն բանաստեղծի […]

Կարդալ ավելին

«ՊՈԵԶԻԱ» ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«ՊՈԵԶԻԱ» ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Մարտի 20-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Պոեզիա» տարեգրքի (3-րդ) շնորհանդեսը: Գրքի հրատարակման նախագծի հեղինակներն են Էդվարդ Միլիտոնյանն ու Ավիկ Դերենցը, այն ներառում է Հայաստանում և սփյուռքում բնակվող ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործություններ:  Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա շնորհավորեց հեղինակներին գրքի տպագրության, ինչպես նաև Պոեզիայի միջազգային օրվա առթիվ «Տարեգիրքը […]

Կարդալ ավելին

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ             Մարտի 18-ին Հայաստանի գրողների միություն էին այցելել Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղի թիվ 2 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները: Արձակագիր Տիգրան Նիկողոսյանը աշակերտներին պատմեց Գրողների միության մասին: Կլոր սրահում աշակերտները  հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Տիգրան Նիկողոսյանը ներկայացրեց Էդվարդ Միլիտոնյանին՝ անդրադառնալով  նրա գրական գործունեությանը: Էդ. Միլիտոնյանը խոսեց  գրականության, մշակույթի և իր ստեղծագործությունների […]

Կարդալ ավելին

ՀԱՅՈՍԸ ՔԱՐԹԼՈՍԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅՈՍԸ ՔԱՐԹԼՈՍԻ ՄԱՍԻՆ Մարտի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի գինեձոնը: Այն Էդ. Միլիտոնյանի նախաձեռնած  «Մենք և աշխարհը»  շարքի հերթական գիրքն է, որ վերաբերում է Վրաստանին: Ժողովածուն ամփոփում է Վրաստանի և վրաց գրականության մասին հեղինակի բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները և թարգմանություններ վրաց գրողներից: Ներկա էին Հայաստանում Վրաստանի արտակարգ և […]

Կարդալ ավելին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

միջազգային մրցանակ հայ գրողներին Մարտի 2 – 4-ը Թբիլիսիում տեղի ունեցավ միջազգային գրքի փառատոն և «Իվերիա» գրական – մշակութային միջազգային մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Սուրբ Իլյա Արդարի (Ճավճավաձե) «Իվերիա» թերթի միջազգային մրցանակաբաշխությունը հիմնվել է 2013 թ.-ին Նուգզար Ճիաբերաշվիլիի նախաձեռնությամբ: Այն անցկացվում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Նորին սրբություն Իլյա Երկրորդի օրհնությամբ:Մրցանակը հիմնվել է ի հիշատակ Վրաց ուղղափառ […]

Կարդալ ավելին

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Հայաստանի գրողների միությունը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ հայտարարում են «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն» հետևյալ անվանակարգերով՝ արձակ, պոեզիա, մանկապատանեկան գրականություն (միայն անտիպ)՝ յուրաքանչյուրի համար սահմանելով գումարային 3 մրցանակ. պոեզիա – 1-ին, 2-րդ, 3-րդ արձակ  – 1-ին, 2-րդ, 3-րդ մանապատանեկան գրականություն – 1-ին, 2-րդ, 3-րդ։ Պոեզիայի համար ներկայացնել մինչև 7 բանաստեղծություն։ Արձակի […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 20-ին՝ ժամը 14-00-ին,  ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Պոեզիա» տարեգրքի (3-րդ) շնորհանդեսը: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀՀ Գրողների միությունը և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Հանուն հայի հարատևման» ամենամյա գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար։ Նպատակը` օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործությունները։ Թեման՝ հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքը իբրև արարող և միավորող ուժ հայ ինքնության, […]

Կարդալ ավելին