ՍԵՎԱԿ ԱՐԱՄԱԶԴ (Սևակ Հովհաննիսյան)

Բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, ՀԳՄ անդամ 1988 թ

Ծնվել է 1961 թ․ հուլիսի 7-ին. ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանս-գերմանական ֆակուլտետի գերմաներենի բաժինը։ Ուսումնառությունը շարունակել է Գերմանիայում՝ Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում՝ ուսանելով գերմանագիտություն և փիլիսոփայություն։ «Աստղիկ» թարգմանական հանդեսի համահիմնադիր (1987 թ)։ Վարել է հանդեսի գերմանալեզու գրականության բաժինը (մինչեւ 1993 թ․)։

Գերմաներենից հայերեն է թարգմանել Գյոթեի, Հայնեի, Ռիլկեի, Հեսսեի, Բյոլի և Թրակլի չափածո ու արձակ ստեղծագործություններից:

Հրապարակել է գրականագիտական և փիլիսոփայական էսսեներ (հայերեն և գերմաներեն)։ Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների։

Տպագրվել է ռուսական և գերմանական գրական-մշակութային թերթերում ու հանդեսներում, ինչպես նաև հայ բանաստեղծության անգլերեն եւ գերմաներեն անթոլոգիաներում։ Հեղինակ է 11 գրքի։

ԵՐԿԵՐ

1․ «Armen», Roman, Pop Verlag Ludwigsburg, 2021

2․ «Մի մեծ լուսաբաց», բանաստեղծություններ, «Անտարես», Երևան, 2018 թ․

3․ «Արեւի լեռը», վեպ, «Անտարես», Երևան, 2014 թ․

4․ «Разомкнутый круг», стихотворения, «Олма-Пресс», Москва, 2003 

5․ «Երկինք ու երկիր», բանաստեղծություններ, «Զանգակ», Երևան, 2000 թ․

Հասցե՝

0009 Երևան,

Մաշտոցի 48, բն․ 33

Հեռ․ (տուն) 010 56 69 39

Բջջային՝ 033 57 75 73

Էլ․ փոստ՝ sevak.aramazd@gmail.com

Հեղինակային կայք՝  www.sevakaramazd.com