ՍԻՐԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գրաքննադատ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1971 թ. փետրվարի 28-ին, Չարենցավան քաղաքում (այժմ` ՀՀ Կոտայքի մարզ)։
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը և ասպիրանտուրան։ 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում իբրև ավագ գիտաշխատող։ Դասախոսել է նաև Հր. Աճառյան համալսարանում։
ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ և արտասահմանյան գրականության 003 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է (2009 թ.-ից)։ Հեղինակ է ժամանակակից հայ գրականությանը նվիրված բազմաթիվ հոդվածների, որոնք տպագրվել են գրական մամուլում։

ԵՐԿԵՐ

1. Գրական զուգահեռներ (հոդվածներ), Եր., 2009։
2. Հայ վեպի պատմություն («Հայ գյուղագրական վեպը» հոդվածը), Եր., 2007։
3. Պատմության ժամանակը (մենագրություն), Եր., 2000։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան
4-րդ թաղամաս, 10/40
Հեռ.` բն. 4-13-74, բջջ. 093 24 60 44