ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1991թ.

Ծնվել է 1952թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։
Ավարտել է ԵՄՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է գրական և պարբերական մամուլում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ (1991-2002թթ.)։ «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է (1992թ.-ից), «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիրը (2004թ.-ից)։ Նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում (1978թ.-ից), որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները և նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» և «Թագավորի երազները» ժողովածուները։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, թուրքերեն։
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Թագավորի երազները, Եր., 2003։
2. Հայաստանի մայրաքաղաքները, Եր., 1985, 1995։
3. Արևածաղիկը, (մանկական պատմվածքների ժողովածու), Երևան, 1989, Ստամբուլ, 1994։
4. Ձայն համշենական, հ. 3, Եր., 1989։
5. Հրեղեն ձին, Եր., 1981։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
2. 2012 թ. արժանացել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալի։
3. 2009 թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակի։
4. 1995թ. «Հայաստանի մայրաքաղաքները» ուսումնասիրությունը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի։
5. 1980թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակի։

Հասցե՝ Երևան 37, Ազատության պողոտա 2, բն. 8,
հեռ. բն. 20-21-26 բջջ.091 80 19 14
Էլ. փոստ՝ sergeyvardanyan@yahoo.com