ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ

Օգոստոսի 21-ի առավոտյան, երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց հանրաճանաչ գրող, դրամատուրգ, կինոսցենարիստ ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ։ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն կնքեց նշանավոր արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ Պերճ Արմենակի Զեյթունցյանը: Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938թ. հուլիսի 8-ին, Ալեքսանդրիա […]