ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԵրիտասարԴ ԳՐՈՂՆԵՐԻ համաժողով Հոկտեմբերի 17-19-ին ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ Երիտասարդ գրողների 20-րդ համաժողովը: Մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Արմավիրից, Արցախից, Գեղարքունիքից, Լոռիից և Շիրակից: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց երիտասարդներին և ներկա ավագ գրողներին. «Ամեն տարի Ծաղկաձորում հանդիպում ենք մեր երիտասարդներին՝ ծանոթանալու նրանց գրականությանը, ճանաչելու միմյանց: Ուրախալի է ձեզ կրկին տեսնել: […]









