Գրական կյանք

Գիրք նվիրելու միջոցառման շրջանակում Չեխովի դպրոցի հյուրն էր ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը

Փետրվարի 23-ին, գիրք նվիրելու միջոցառման շրջանակում Անտոն Չեխովի անվան 55 հիմնական  դպրոցի հյուրն էր ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը։ Հանդիպման ընթացքում աշակերտները արտասանեցին Էդվարդ Միլիտոնյանի ստեղծագործություններից, հնչեցրին հետաքրքիր հարց ու պատասխաններ, օրը լեցուն, ջերմ ու մտերմիկ էր։ Հանդիպման վերջում Միլիտոնյանը երեխաներին նվիրեց իր գրքերից և «Ծիծեռնակ» խմբագրության ամսագրերից։

Կարդալ ավելին

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԷՍՍԵ Ես՝ որպես շախմատասեր, իրական կյանքի ընթացքը համեմատում եմ շախմատային պարտիայի հետ։ Կան դասական, արագ և բլից ձևաչափերով մրցույթներ։ Հիմա անցկացվում են նաև Ֆիշերի շախմատ կոչվածի լուրջ առաջնություններ, անգամ աշխարհի չեմպիոնության համար։ Աշխարհաքաղաքական որոշակի հատվածներում դասական շախմատի ժամանակաչափը՝ 90 րոպե և ավելի, քիչ-քիչ իր տեղը զիջում է արագ՝ 10-ից 15 րոպե,  և […]

Կարդալ ավելին

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ Փետրվարի 22-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կլոր սրահում հանդիպեց  Խաչատուր Աբովյանի անվան  Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին:  Ողջունելով ուսանողներին՝  Էդ. Միլիտոնյանը նշեց, որ հանդիպումները գրողների հետ կարևոր են երիտասարդների ընդհանուր զարգացման  ու գրականության իմացության համար: «Մենք սկսելու ենք  ժամանակակից գրողների հետ հանդիպումների շարք  համալսարաններում ու դպրոցներում,  որը կնպաստի ժամանակակից գրողների հետ ծանոթությանը,  […]

Կարդալ ավելին

2023 Թ. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

2023 Թ. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Փետրվարի 19-ին կլոր սրահում տեղի ունեցավ 2023թ. ամենամյա ՀԳՄ նախագահության  մրցանակաբաշխությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց մրցանակակիրներին և նրանց հանձնեց մրցանակները. Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ) Ներսես Խառատյանին՝ «Գործուղում Վիեննա» գրքի համար, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա) Շանթ Մկրտչյանին՝ «Կոնտրապունկտ» գրքի համար, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակախոսություն)  Վրեժ Սարուխանյանին՝ […]

Կարդալ ավելին

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ Փետրվարի 19-ին՝  Գիրք նվիրելու օրը ՀԳՄ հարակից Պոեզիայի պուրակում ժամանակակից գրողները գրքեր նվիրեցին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին և ներկաներին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց աշակերտներին և պատվոգիր հանձնեց դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Իզաբելա Խաչատրյանին: Աշակերտները նույնպես գրքեր նվիրեցին գրողներին: Օրը հագեցած էր գրքի և գրականության նկատմամբ սիրով ու […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 19-ին՝ ժ. 13-ին, ՀԳՄ Պոեզիայի պուրակում և ՀԳՄ շենքի դիմաց տեղի կունենա Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան նվիրված հանդես։ ՀԳՄ անդամ գրողները, որոնք ցանկություն ունեն գիրք նվիրելու դպրոցականներին և անցորդներին, կարող են մասնակցել գրքի նվիրատվության հանդեսին։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ Հունվարի 24-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն: ՀԳՄ ճեմասրահում ծաղիկներ դրվեցին բանաստեղծի  նկարի առջև, այնուհետև միջոցառումը շարունակվեց  կլոր սրահում: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հետահայաց գնահատմամբ առավել շատ է երևում Պարույր Սևակի և նրա սերնդի առաքելությունը. նրանք շարունակեցին հայ գրականության ոգին ու […]

Կարդալ ավելին

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ԿԻՆԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ԿԻՆԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Դեկտեմբերի 21-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Անուշ Վարդանյանի «Կինը»  երեք վիպակների ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Ելույթ ունեցան Անուշ Վարդանյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը, ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, բանաստեղծներ Սամվել Կոսյանը, Հայկ Սիրունյանը, Սուրեն Դավթյանը, ֆրանսահայ գրող, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանը, մանկագիր Սաթենիկ […]

Կարդալ ավելին

ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ներսես Խառատյանի  գրքերի շնորհանդեսը Դեկտեմբերի 20-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ներսես Խառատյանի «Գործուղում Վիեննա» վեպի  և «Вне времени»  ռուսերեն պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Գրքերը տպագրվեն են «ՎՄՎ պրինտ» հրատարակչությունում:  Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,  բանաստեղծներ Սամվել Կոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Շանթ Մկրտչյանը, Անուշ Վարդանյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը,  «Գործուղում Վիեննա» գրքի խմբագիր Տիգրան Նիկողոսյանը: Ավարտին Ներսես […]

Կարդալ ավելին

«ԴԱՐ 21» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«ԴԱՐ 21» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբերի 19-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի  և Հայաստանի գրողների միության «ԴԱՐ 21» մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ «Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ-ի մրցանակաբաշխությունն իրականացվում է 2007թ.-ից, սկզբում տրվում էր լավագույն վեպի համար, իսկ հետագայում ընդլայնվեց մրցանակաբաշխության ժանրերի քանակը: […]

Կարդալ ավելին