Գրական կյանք

Գրքերի շնորհանդես

Հոկտեմբերի 10-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ«Թագավորական հեքիաթ»(4 հեղինակ՝ Անուշ Վարդանյան, Օլգա Դարյան, Սոնյա Ստրալեցկիենե և Սուսաննա Հովհաննիսյան) և արձակագիր, բանաստեղծ Սաթենիկ Ղազարյանի «Արկած+ Արկած» գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Անուշ Վարդանյանը(բանաստեղծ, մանկագիր), Սուրեն Մուրադյանը(բանաստեղծ),Արտեմ Հարությունյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Նորայր Ղազարյանը(գրականագետ) և ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի մանկապարտեզի տնօրեն Զեմֆիրա Մկրտչյանը: […]

Կարդալ ավելին

Խաժակ Գյուլնազարյանի 100 ամյակը

Սեպտեմբերի 11-ին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Խաժակ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան մասնաճյուղում տեղի ունեցավ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Խաժակ Գյուլնազարյանի ծննդյան 100 ամյակին նվիրված հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում կարևորեց գրողի դերը մանկապատանեկան գրականության և գրականագիտության ասպարեզներում: Էդվարդ Միլիտոնյանը խոսեց նաև Խաժակն Գյուլնազարյանի բարի և կարեկից մարդկային նկարագրի մասին:

Կարդալ ավելին

ՋԱՎԱԽՔ, ԳԱՆՁԱ. ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

ՋԱՎԱԽՔ, ԳԱՆՁԱ. ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ Բանաստեղծի ծննդավայրում տեղի ունեցող ավանդական գեղեցիկ այս տոնին, որն անցկացվում էր արդեն 52-րդ անգամ, երեկ ևս իր մասնակցությունը բերեց Հայաստանի գրողների միության պատվիրակությունը, այս անգամ հետևյալ կազմով՝ բանաստեղծներ Հարություն Հովնաթան, Կորյուն Առաքելյան, Լևոն Բլբուլյան, արձակագիր Դավիթ Սարգսյան: Տարբեր տարիների էլի եմ առիթ ունեցել մասնակցելու տերյանական օրերին, նաև խոսք ասելու, և ահա […]

Կարդալ ավելին

Հարցազրույց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 11-ին, ժամը 11-ին, ՀԳՄ Մեծ դահլիճում կմեկնարկի Հայաստանի գրողների միության 19-րդ համագումարը: Սփյուռքի ՀԳՄ անդամները ՀԳՄ նախագահի հաշվետու զեկուցմանը կարող են ծանոթանալ ՀԳՄ և «Գրական թերթի» կայքերում, իրենց առաջարկներն ու գնահատականը ներկայացնել նույն կայքերի միջոցով: ՀԳՄ էլեկտրոնային փոստ՝ wua34@mail.ru ՀԳՄ կայք՝ http://www.wua.am «ԳԹ» կայք՝http://grakantert.am Հարցազրույց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ – Պարոն Միլիտոնյան, […]

Կարդալ ավելին

Հունիսի 28-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արևմտահայ և արևելահայ գրական լեզուների միավորման սկզբունքներին նվիրված բանախոսություն: Բանախոսությամբ հանդես եկավ պատմաբան Արմեն Միքայելյանը(Ֆրանսիա): Բացման խոսք ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցավ բանախոսը, այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որին մասնակցեցին արձակագիրներ՝ Աշոտ Ավետիսյանը, Ալիս Հովհաննիսյանը, Գրիգոր Ջանիկյանը, բանաստեղծներ՝ Ռազմիկ Դավոյանը, Թորոս Թորանյանը, Նանեն,Լեզվի պետական տեսչության գլխավոր […]

Կարդալ ավելին

Հունիսի 26-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ հրատարակչության «21-րդ դար. Հայ արձակ» և «21-րդ դար. Հայ պոեզիա»մատենաշարով հրատարակված, արձակագիրներ Վահագն Գրիգորյանի «Կշեռք», Սուսաննա Հարությունյանի «2-րդ կիրակին ներառյալ»,Նարինե Կռոյանի «ՈՒխս գլոռան» և բանաստեղծներ՝ Հենրիկ Էդոյանի «Տուն վերադարձիր, Սեբնի», Հարություն Հովակիմյանի «Մտրակսեփական մաշկից», Բագրատ Ալեքյանի«Անտունի», Սամվել Կոսյանի «Բառը հենարան չէ այլևս»,Սոնա Անտոնյանի «Դառն ու զվարթ» և […]

Կարդալ ավելին

Վարդան Հակոբյանի 70- ամյա հոբելյանը

Դեռ չեմ գրել այն բանաստեղծությունը, որի համար ծնվել եմ. Վարդան Հակոբյանի 70- ամյա հոբելյանը նշվեց գեղեցիկ ցերեկույթով ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների հիմքում ժամանակակից մարդն է իր խոհերով, խնդիրներով և մտորումներով: Գրողի ծննդյան 70-ամյակը հանդիսավորությամբ նշվեց հունիսի 21-ին Հայաստանի գրողների միությունում: «Վարդան Հակոբյանը […]

Կարդալ ավելին

Հունիսի 15-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Սևան Հանեշյան-Պետուրյանի(ԱՄՆ) «Արեգնատենչ հորիզոններ»գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ): Ելույթ ունեցան Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), սիրիահայ գրողներ՝ Հակոբ Չոլաքյանը, Պերճուհի Ավետյանը, Գարեգին քահանա Պետուրյանը: Հանդիպման ավարտին խոսք ասաց Սևան Հանեշյան-Պետուրյանը և ընթերցեց իր բանաստեղծություններից:

Կարդալ ավելին

Հունիսի 14-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի «Ասեղնաշոր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ): Ելույթ ունեցան Արևշատ Ավագյանը (բանաստեղծ), Շանթ Մկրտչյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Սուսաննա Հովհաննիսյանը և ուրիշներ: Նրա բանաստեղծություններից կարդացին ասմունքող Գայանե Սամվելյանը և դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը:

Կարդալ ավելին

Հունիսի 16-ին ՀԳՄ Սևանի ստեղծագործական տանը տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության արտագնա նիստ: Նախագահության անդամները նաև ծանոթացան ստեղծագործական տան վիճակին:

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21