«Քեզ որոնելիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես

«Քեզ որոնելիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես Դեկտեմբերի 10-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Արփի Վարդանյանի «Քեզ որոնելիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Շանթ Մկրտչյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Խանդութը(արձակագիր), Վահան Անդրեասյանը (բանաստեղծ), Նորայր Ենգիբարյանը(բանաստեղծ),Լիլիթ Կարապետյանը(արձակագիր), Արմենակ Ղազինյանը (բանաստեղծ) և ուրիշներ: Վերջում խոսք ասաց Արփի Վարդանյանը:


