ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2004 թ.
Ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 10-ին, Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում (այժմ՝ Ռուսաստանի Դաշնություն)։ 1953 թ. տեղափոխվել է հայրենիք։
Ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» և այլ ամսագրերում: Մեկ տասնյակից ավելի պատմվածքներ թարգմանվել և հրատարակվել են օտար լեզուներով:
Արցախյան պատերազմի վետերան է, եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը, մասնակցել մարտական գործողությունների:
Աշխատել է նաև հեռուստառադիոպետկոմում, որպես խմբագիր, Հայաստանի ազգագրության պետական թանգարանում որպես ավագ գիտաշխատող:
ՀՀ ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ է:
Այժմ ՀԳՄ Տավուշի մասնաճուղի քարտուղարն է:
Շուրջ 10 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Կյանքը անտառ է մի հին (բանաստեղծություններ), Եր., 2012։
2. Անձյուն ձմեռ (պատմվածքներ և պիեսներ), Եր., 2011։
3. Մայրամուտ արևածագին (փաստագրական վիպակ), Եր., 2007։
4. Սոնա (պատմվածքներ), Եր, 2001։
5. Այցելություն (պատմվածքներ), Եր., 1990։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2. 2012 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի մեդալով:
4. «Կյանքն ինչպես որ կա» դրաման «Թատերական Լոռի» փառատոնում արժանացել է «Տարվա լավագույն պիես» մրցանակի:
5. Արժանացել է «Մարշալ Բաղրամյան» մեդալի:
6. Արժանացել է «Երկրապահ» մեդալի։

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան,
հեռ. բն. 2-33-67, աշխ. 2-22-44, բջջ. 077-07-33-67։