ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Դրամատուրգ, երգիծաբան, ՀԳՄ անդամ 2000 թ.

Ծնվել է 1950թ. հունվարի 9-ին, Կիրովական քաղաքում (այժմ`ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր):
Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը: Եղել է Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիրը: Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարակական-քաղաքական թերթը:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, բելոռուսերեն, բուլղարերեն, ղազախերեն, ռումիներեն, պարսկերեն և այլ լեզուներով:
Նրա շուրջ 20 պիեսներն ունեցել են ավելի քան 50 բեմադրություն (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն»-ի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի, Կապանի, Ստեփանակերտի պետթատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս Անջելեսի հայկական թատերախմբերում):
Հայաստանի թատերական գործիչների, ժուռնալիստների, նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ է:
Հեղինակ է 33 գրքի (վիպակներ, պիեսներ, մենագրություններ)։

ԵՐԿԵՐ

1. Թագուհի (վիպակ), Եր., 2011։
2. Փոքր քաղաքի մեծերը (երգիծավեպ, առաջին մաս), Եր., 2010։
3. Hello, Evrope!… (երգիծական ժողովածու), Եր., 2008։
4. Վերջին ծաղրածուն (Եվրոպական լավագույն պիեսների անթոլոգիա, ռումիներեն), Սիբիու, 2004։
5. 40 օր համբառնալուց հետո, Եր., 2002։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է «Համազգային» կրթամշակութային կենտրոնի Լևոն Շանթի անվան մրցանակի։
2. 2010 թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
3. 2010 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:
4. 2010 թ. արժանացել է ՀԹԳՄ Ոսկե մեդալի։
5. 2010 թ. «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի համար արժանացել է «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Դպրոցի փողոց 2, բն.17։
Հեռ.՝ բն. 4 60 65, բջջ. 077 48 90 84:
Էլ. փոստ՝ skhalatyan@yandex.ru