ՌԱՅԱ ԽԱՍԱՊԵՏՅԱՆ
Լրագրող, թարգմանչուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 1985 թ. Ծնվել է 1935 թ. մայիսի 30-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է ՀԳՄ ապարատում, «Գրական թերթ»-ում՝ վարելով քննադատության, արվեստի և գիտության, հրապարակախոսության բաժինները։ Գրական մամուլում տպագրվել են նրա բազմաթիվ հոդվածները, ակնարկները, հարցազրույցները, գրախոսությունները՝ նվիրված արվեստի և գիտության, մշակույթի զանազան […]



