ՌՈՄԱՆՈՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ, արվեստաբան, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1995թ.

Ծնվել է 1939թ. մայիսի 5–ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Վախճանվել է 06. 03. 2015 թ.
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան:
ԵՊՀ-ում (1972-ից) և Երևանի 12 բուհերում դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն, գրականության տեսություն, գեղագիտություն, մշակութաբանություն, հայ մշակույթի պատմություն, հայ քննադատական մտքի պատմություն, հռետորական արվեստ, ոճագիտություն և այլ առարկաներ: Այժմ դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Հեղինակ է բանաստեղծական 13 գրքի, 2 գիտական մենագրության, 60 գիտական հոդվածների։
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:

ԵՐԿԵՐ

1. Արարչական սեր, Եր., 2010։
2. Ars Poetica, Եր., 2009։
3. Գեղագիտություն (մենագրություն), Եր., 2008։
4. Երկրային ճամփորդ հավերժի ճամփին, Եր., 2001։
5. Տիեզերական համանվագ, Եր.,1997։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. արժանացել է ԼՂՀ «Մռավի ղողանջներ» մեդալի։
2. 2009 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 2006 թ. արժանացել է «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալի։

Հասցե՝ Երևան 56, Ն. Նորքի 3-րդ զանգ. շ. 26, բն. 16
հեռ. 63 48 93, 093 772675