ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1984թ.
Ծնվել է 1932թ. մարտի 21-ին, Սպիտակի շրջանի Շիրակամոտ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում։ Եղել է Հայկական հեռուստատեսության «Երևան» ստուդիայի սցենարական կոլեգիայի անդամ և դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Նրա ջանքերով միութենական էկրան են բարձրացել վավերագրական ֆիլմեր՝ նվիրված հայ գրողներին (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան), ռուսերեն թարգմանվել և կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել են հայ գրողների դրամատիկական ստեղծագործություններ։ Նրա՝ խմբագիր եղած տարիներին հեռուստատեսությունը բեմադրել է հայ դասական և ժամանակակից, արտասահմանյան գրողների ավելի քան 150 երկ։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, ակնարկների, էսսեների, վիպակների, վեպերի, որոնք տպագրվել են գրական մամուլում, հնչել են հեռուստատեսությամբ և ռադիոյով։
Հեղինակ է 15 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Արթուն է քնած առյուծը, Եր., 2010։
2. Հրածաղիկ, Եր., 2003։
3. Սոխակ Տարոնա, Եր., 2001։
4. Բախում, Եր., 1986։
5. Զորավիգ, Եր., 1983։

Հասցե՝ Երևան 99, Արզումանյան 30, բն. 20
Հեռ.՝ բն. 39-63-86։