ՇՈՒՇԱՆԻԿ ԱՐԱՄ
Բանաստեղծ, լրագրող: ՀԳՄ անդամ 2026 թ.:
Շուշանիկ Արամը (Շուշանիկ Արտաշեսի Ղազարյան) ծնվել է 1985 թվականին Երևանում։
2007 թվականին ավարտել է ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետը։
2014-2019 թվականներին եղել է հայցորդ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։
2005-2007 թվականներին թղթակցել է «Հայաստան» թերթին, 2007-2008 թվականներին` «Անդրադարձ» թերթին,
2010- 2015 թղթակցել է «Հայաստանի զրուցակից » թերթին,«Նարցիս»,«Գարուն» ամսագրերին:
Նրա բանստեղծական շարքերը տպագրվել են «Գրական թերթում»,«Գրեթերթում»,«Հայաստան» ամսագրում, «Գրողուցավ»,«Գրանիշ» ինտերնետային կայքերում:
Հեղինակ է գրականագիտական հոդվածների:
2022 թվականին լույս է տեսել նրա «Սուպրեմատից մինչև գերթափանցիկություն» բանաստեղծությունների ժողովածուն:
Այժմ աշխատում է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
Գրող, բանաստեղծ Արտաշես Արամի դուստրն է :
Երկեր`
1. Սուպրեմատից մինչև գերթափանցիկություն (բանաստեղծություների ժող) 2022
Հասցե` Ա. Տիգրանյան 38 շ. բն 5
Էլ.հասցե` shlevon@yandex.ru



