ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թարգմանչուհի, դոցենտ, ՀԳՄ անդամ 1995թ.

Ծնվել է 1940թ. հունիսի 3-ին, Մարսելում (Ֆրանսիա)։
1948թ. տեղափոխվել է Երևան։ Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ Աշխատում է (1966թ.-ից) ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում որպես ֆրանսերենի դասախոս՝ դասավանդելով նաև «Գեղարվեստական թարգմանություն» և «Ոճաբանություն» առարկաները։ Թարգմանությունները տպագրվել են գրական հանդեսներում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Նոր-Դար», «Աստղիկ»)։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք վերաբերում են գեղարվեստական թարգմանության տեսության հարցերին։ Շուրջ 40 թարգմանական գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Զրուցասեր գունապնակ, Եր., 2012։
2. Բաց հանգույցներ (վեպ), Եր., 2008։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մի բույլ ‎‎ֆրանսիական քնարերգությունից (XIX-XX դդ.) (Ալֆոնս դը Լամարթին, Ալֆրեդ դը Մյուսե, Շարլ Բոդլեր, Պոլ Վերլեն, Լոթրեամոն, Էմիլ Վերհարն, Պոլ Վալերի, Իսկուհի Մինաս, Ժյուլ Սուպերվիլ, Ժան Պիեր Ժուվ, Սեն¬Ժոն Պերս, Յանի Սևակ, Պիեր Ռևերդի, Մորիս Բլանշար, Պոլ Էլուար, Անդրե Բրետոն, Ֆրանսիս Փոնժ, Ռոբերտ Դեսնոս, Ժակ Պրևեր, Ռեյմոն Քընո, Ռընե Շար, Ալեն Բոսքե, Գիյվիկ, Ժորժ Բրասենս, Ժակ Բրել, Շարլ Ազնավուր), Եր., 2006։
2. Մարսել Պրուստ, Կորուսյալ ժամանակի որոնումներում, Եր., 2006։
3. Մորիս Մետերլինկ, Մեղուների կյանքը, Խոնարհների գանձը, Եր., 2000։
4. Վան Գոգի նամակները, Եր., 1998։
5. Մորիս Մետերլինկ, Թատերգություններ, Եր., 1997։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2007 թ. արժանացել է Մայր Աթոռ սբ Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակի։

Հասցե՝ Երևան 101, Ավան 3/2, Վ. Բրյուսովի 67, բն. 37
հեռ. բն. 62-80-25, բջջ. 094 50 02 24
Էլ. փոստ՝ yvette.vartanian@gmail.com