ԱԼԵՔՍԱՆ ԳՈՄՑՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1955 թ. փետրվարի 20-ին, Բոգդանովկայի շրջանի Հեշտիա գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ‎ֆակուլտետը։ Երկար տարիներ որպես մանկավարժ աշխատել է Աբխազիայի դպրոցներում, զբաղվել շախմատով, մասնակցել մի շարք առաջնությունների՝ գրավելով մրցանակային տեղեր։ Այժմ շախմատի խմբակներ է վարում Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնում։ Հեղինակ է ավելի քան 100 հոդվածների, որոնք տպագրվել են Վրաստանի և Հայաստանի մամուլում։

ԵՐԿԵՐ

1. Հավի խելք (մանկական), Եր., 2009։
2. Անձրևոտ ծառեր, Եր., 2009։
3. Կենաց գինի, Եր., 2004։
4. Թագուհի, Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1989 թ. Աբխազիայում արժանացել է «Գրական պատվոգրի»։

Հասցե՝ Երևան 90, Նոր Նորքի 2-րդ զանգված
Մոլդովական 70/2, բն. 110
հեռ.՝ բն. 61 72 79, աշխ. 63 31 00