ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ

Արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող, ՀԳՄ անդամ 1975 թ.

Ծնվել է 1940 թ. օգոստոսի 22-ին, Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Վախճանվել է 26. 07. 2017թ.

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, Մոսկվայի կինո-դրամատուրգների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Հեղինակ է վեպերի, վիպակների, գեղարվեստական, վավերագրական, ազատամարտի և ազգագրական կինոնկարների սցենարների։ Որպես ռեժիսոր իր սցենարներով նկարահանել է «Մեռոնօրհնություն», «Կաթողիկոս Ամենայն Հայոց) և «Ալեքսանդր Բակունց» գեղարվեստա-վավերագրական կարճամետրաժ ‎ֆիլմերը։ Զբաղվում է նաև թարգմանությամբ։ Հեղինակ է 8 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Երազախաբ ավետարան, Եր., 2003։
2. Փոքրիկ սրնգահարի ոդիսականը, Եր., 1985։
3. Ապաստան, Եր., 1983։
4. Իմ և քո ծուռը, Եր., 1980։
5. Այս ճանապարհը, Եր., 1977։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Ֆեոդոր Դոստոևսկի, Պատմվածքներ, Եր., 2005։
2. Ֆեոդոր Դոստոևսկի, Դեռահասը (համահեղինակ է Լ. Տեր-Մինասյանը), Եր., 2003։
3. Լաքսնես Հալդոր, Իսլանդական զանգ, Եր., 1985։
4. Եվգենի Նոսով, Ա‎ֆրոդիտեի տաճարը, Եր., 1983։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1988 թ. «Իմ պատանի նախնիներ» վեպն արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակի։
2. 1977 թ. «Երկնագույն թիթեռներ» վիպակների ժողովածուն (Մոսկվա) արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակի։

Հասցե՝ Երևան 111, Նոր Նորքի 7-րդ զանգված, 10 շենք, բն 30