ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1979թ. Ծնվել է 1931թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում։ Վեց տարեկանում կորցրել է տեսողությունը։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրոգերմանական գրականության գծով։ Կազմակերպել է բրայլյան տպարան՝ կույրերի համար ուռուցիկ տառերով գրքեր տպագրելու համար և նշանակվել է գլխավոր խմբագիր։ Ստեղծել է նաև Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն և […]



