…Գյումրիում

…Գյումրիում Գյումրի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան մարզային գրադարանում փետրվարի 19-ին նշվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, որը նաև հիշատակվում է որպես Գիրք նվիրելու տոն: Գրադարանի մարդաշատ սրահում տիրում էր տոնական տրամադրություն: Կլոր սեղանի շուրջ նստած էին Գյումրու թիվ 6 կրթօջախի սաները: Գրադարանը լցվել էր թումանյանական շնչով: Հանդիպմանը մասնակցում էին բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծուհիներ […]