
Հունիսի 15-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Սևան Հանեշյան-Պետուրյանի(ԱՄՆ) «Արեգնատենչ հորիզոններ»գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ): Ելույթ ունեցան Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), սիրիահայ գրողներ՝ Հակոբ Չոլաքյանը, Պերճուհի Ավետյանը, Գարեգին քահանա Պետուրյանը: Հանդիպման ավարտին խոսք ասաց Սևան Հանեշյան-Պետուրյանը և ընթերցեց իր բանաստեղծություններից: