ԲԱԿՈՒՐ (Բորիս Ավանեսի Կարապետյան)

Արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1986թ.

Ծնվել է 1941թ. հունիսի 9-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարգուշավան գյուղում (այժմ՝ օկուպացված Ադրբեջանի բանակի կողմից)։
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-ից հանրապետական մամուլում տպագրվել են նրա հոդվածները, հրապարակախոսական նյութերն ու պատմվածքները, հեռուստատեսությամբ հաղորդվել են նրա ակնարկները՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրներին, հայ ժողովրդի արցախյան հատվածի կյանքին, միջնադարյան հուշարձաններին։ 1988-ից Արցախյան գոյամարտի թեժ կետերին նվիրված նկարահանումներով ստեղծել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, որոնք ցուցադրվել են շատ երկրների հեռուստատեսությամբ՝ դրանցով նպաստելով արցախյան խնդրի միջազգայնացմանը։ Աշխատել է «Ազատամարտ» թերթում որպես արցախյան բաժնի վարիչ՝ հրապարակելով ռազմաճակատային բազմաթիվ ռեպորտաժներ, տեղեկատվական և վերլուծական նյութեր։
Հանդես է եկել գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներով։
Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների միության անդամ է։
Շուրջ 30 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Շուշեցու հիշատակարանը, Եր., 2013։
2. Նեռը իմ մեջ, Եր., 2010, նաև անգլ. (Devil in me, www.amazon.com, 2013, novelle)։
3. Արցախյան գոյամարտի համահավաք (մատենաշար 5 հատորով), Եր., 2008-2011։
4. Նզովյալներ, Եր., 2008։
5. Հարյուր տարվա երկխոսություն, (վիպակ), Թեհրան, 1986, էսսե, Եր., 1989։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։
2. 2011 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 2010 թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։
4. 1990 թ. «Հարյուր տարվա երկխոսություն» գիրքի համար 1990թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։
5. Արցախյան գործունեության համար արժանացել է ԼՂՀ «Երախտիք» մեդալի։

Հասցե՝ Երևան 62, Դավթաշեն 4-րդ թաղ, շ. 11, բն. 34
հեռ.` բն. 36-89-80, բջջ. (055) 53 36 44
Էլ. փոստ՝ bakour@shoushi.am