ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ
Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1950թ. հուլիսի 20-ին, Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների գլխավոր վարչությունում՝ կազմակերպելով հնագիտական-հետախուզական անձնագրավորող արշավախմբեր Հայաստանի, Արցախի, Ջավախքի տարածքներում։ 1988թ. ղարաբաղյան շարժման սկզբին մեկնել է Արցախ մեծ հիդրոերկրաբանական և անտառագիտական արշավախմբի կազմում որպես հնագետ։ Այժմ ՀՀ ԳԱԱ […]



