ՎԱՀԵ ԱՐՍԵՆ (ՎԱՀԵ ԱՐՍԵՆՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
ՀԳՄ անդամ 2004թ.

Ծնվել է 1978 թ. նոյեմբերի 3-ին, Երևանում:
Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժինը և ասպիրանտուրան, աշխատում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնում: Նրա բանաստեղծություններն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից), ինչպես նաև գրականագիտական հոդվածները, պարբերաբար տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում, ամսագրերում և ժողովածուներում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, հոլանդերեն, ռումիներեն, վրացերեն, տաջիկերեն և այլ լեզուներով:

ԵՐԿԵՐ

1. Экспресс “Солнечный Маршрут“, Ереван, 2011
2. De Terugkeer van de groene goden, Uitgeverij de Brouwerij Maassluis, Nederlads, 2010
3. Կանաչ աստվածների վերադարձը, Եր., 2007
4. Թռչող հեծանիվ, Եր., 2003
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից)

1. Խաղը (Արդի սլովակյան գրականություն, ժողովածուի պոեզիայի բաժինը թարգմանել է Վ. Արսենը), Եր., 2009։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010թ. «Կանաչ աստվածների վերադարձը» (հոլանդերեն) բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է հոլանդական «Jambe-2010» ամենամյա բանաստեղծական մրցանակի։
2. 2008թ. Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակի:
3. 2006թ. արժանացել է «Իրեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակի:
4. 2006թ. Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող է ճանաչվել:
5. 2002թ. արժանացել է «Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթի հաղթողի կոչման:

Հասցե` Երևան 2, Մաշտոցի 20, բն. 40,
հեռ. բն. 53-53-79,
էլ. փոստ` vahearsen@yahoo.com