ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1981թ. օգոստոսի 27-ին, ՀՀ Գորիսի շրջանի Տաթև գյուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ): Ավարտել է Կահիրեի պետական համալսարանի արաբական լեզվի ու գրականության կենտրոնը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրան: Տպագրվել է Հայաստանի և արտերկրի մի շարք հանդեսներում և գրական անթոլոգիաներում: Բնագրից հայերեն է թարգմանում արաբական ու ֆրանսիական հին ու ժամանակակից պոեզիա: Ինչպես նաև հայերենից ֆրանսերեն թարգմանում է արդի հայ պոեզիան:

ԵՐԿԵՐ

1. Լեթարգիական արթնություն, Եր., 2012։
2. Մեխակե անձրև, Եր., 2005։
3. Կիսատ պատանություն, Եր., 2004։
4. Արցունքոտված անուրջներ, Եր., 2002։
5. Երազ կորուսյալ, Եր., 2000:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից ‎ֆրանսերեն)

1. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը», Եր., 2009։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2007 թ. արժանացել է ՀԳՄ և ԵՊՀ համատեղ ստեղծագործական մրցույթի երկրորդ մրցանակի։
2. 2007 թ. արժանացել է «Գրեթերթի» ամենամյա մրցանակի` «Պոեզիա» անվանակարգում:
3. 2009 թ. արժանացել է «Գրեթերթի» ամենամյան մրցանակի` «Թարգմանություն» անվանակարգում:
4. 2011 թ. արժանացել է «Գրեթերթի» ամենանյա մրցանակի` «Պոեզիա» անվանակարգում:
5. 2011թ. արժանացել է «Գրեթերթի» ամենանյա մրցանակի` «Թարգմանություն» անվանակարգում:

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս,
Գետափնյա թաղամաս, շենք 5, բն. 21
հեռ. 0284-2-58-75, բջջ. 094-354-678
Email edharents@rambler.ru