ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ (ԱՐՇԱԼՈՒՅՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ)
Բանաստեղծուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1937 թ. հուլիսի 14-ին, Երևանում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ-ի քարտարանում և Երևանի թիվ 150 միջնակարգ (ռուսական) դպրոցում որպես ուսուցչուհի։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հանրապետական գրական և պարբերական մամուլում։ 8 գրքի հեղինակ է։ ԵՐԿԵՐ Ընտրյալն եմ երգի, 1-4 հատորներ, Եր., 2014, 2010, […]



