ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծուհի, արվեստաբան, ՀԳՄ անդամ 2013 թ.

Ծնվել է 1981 թ. մայիսի 7-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ արվեստաբանության բաժինը։ Աշխատել է «Օրրան» թերթում, «Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոն»-ում։ Այժմ աշխատում է մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող հայ-իտալական միջպետական ծրագրի շրջանակներում որպես լեզվական հարցերով պատասխանատու, թարգմանչուհի։
Տպագրվել է հանրապետական մամուլում։

ԵՐԿԵՐ

1. Թանաք մայիսյան ջրերից, Եր., 2009։

Հասցե՝ Երևան 62, Թոթովենցի 13/35,
Աբովյան փող., 4-րդ նրբանցք, տուն 9
Հեռ.՝ բն. 62 06 38, բջջ. 093 87 39 69