Անդամներ

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2001 թ. Ծնվել է 1959 թ. հունվարի 12-ին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում և մամուլում։ Այժմ Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարիչ քարտուղարն է (2006 թ.-ից)։ Դասավանդում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ‎ֆակուլտետում։ ԵՐԿԵՐ 1. Ապրելու իրավունք, Եր., […]

Կարդալ ավելին

ԳԱՐՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Արձակագիր, կենսաբ. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1952թ. մարտի 15-ին, Երևանում։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ Ստեղծագործել և տպագրվել է վաղ հասակից։ Հետագայում խորացել է կնոջ սեռահոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, ինչպես նաև գոյի փիլիսոփայության մեջ։ Պատճառահետևանքային այդ խառնաշփոթը ներկայացնում է իբրև շարժում-կյանք-ճակատագիր՝ նախշ։ Նրա պատմվածքները տպագրվել են գրական հանդեսներում։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, […]

Կարդալ ավելին

ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1978թ. Ծնվել է 1946թ. ապրիլի 18-ին, Ուֆա քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Նրա բանաստեղծությունները, գրաքննադատական հոդվածները, թարգմանությունները մշտապես տպագրվել են երևանյան և ռուսաստանյան հանդեսներում։ Ռուսերեն է թարգմանել հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները (Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԱՏՐՅԱՆ

Արձակագիր, գրականագետ, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1947թ. հունիսի 30-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Աշխատել է ՀԳՄ-ում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, տարբեր հրատարակչություններում։ Հեղինակ է գրական և գրաքննադատական բազմաթիվ հոդվածների, որոնք տպագրվել են ինչպես հայկական, այնպես էլ համամիութենական թերթերում և ամսագրերում։ ԵՐԿԵՐ 1. Մեգիդդոն […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԳԻԼԱՆՑ (ՌՈՒԴԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2011 թ., ՌԳՄ անդամ է։ Ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 25-ին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ 1991 թ. Ավարտել է ԵրՊԻ (ԵՃՀ) Վանաձորի մասնաճյուղը: 2005 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի ԲԳԴ-ն։ Տպագրվել է «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Դրուժբա նարոդով», «Սիբիրսկիե օգնի», «Սովրեմեննայա պոեզիա», «Ենիսեյսկի լիտերատոր», «Նաիրի», «Շպատիե կուլտուրա» (Ռումինիա), […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1974 թ. հունիսի 4-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Գյումրիի թիվ 41 դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենն է (2005 թ.-ից): Նրա բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, պարսկերեն, վրացերեն: ԵՐԿԵՐ 1. Աստվածային ժամանցներից զատ, Եր., 2012: 2. Ճախրող Սարդ (բանաստեղծություններ), Եր., 2008։ 3. […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ (ԳԵՎՈՐԳ ԽՈՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1988թ. Ծնվել է 1940թ. մայիսի 5-ին, Գանձակ քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետը և ստանալով ինժեներ հիդրոմեխանիկի մասնագիտություն՝ երկար տարիներ աշխատել է հեռուստառադիոպետկոմում և «Սովետական դպրոց» թերթում։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական հանդեսներում, իսկ ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հարավսլավերեն, բուլղարերեն, գերմաներեն, արաբերեն և նույնիսկ՝ […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1974թ. Ծնվել է 1934թ. օգոստոսի 9-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական, գեղարվեստա-թատերական (ռեժիսորական կուրս) ինստիտուտները։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում (1967-82 թթ.)։ Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում բեմադրել է Ժ. Բ. Մոլիերի «Տարտյու‎ֆը» պիեսը։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչն է (1992 թ.-ից)։ Գրել սկսել է 1959 թ-ից։ […]

Կարդալ ավելին

ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ

Լրագրող, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1926թ. ապրիլի 3-ին, Կրասնոդարի երկրամասի Դուբինկա գյուղում (այժմ` Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի տարբեր խմբագրություններում, եղել է ՀԳՄ Մշակույթի բաժնի վարիչ։ Պատրաստել է բազմաթիվ հեռուստահաղորդումներ հայ և օտարազգի կինոգործիչների մասին, հեղինակ է փաստավավերագրական ֆիլմերի («Ծաղկաձոր», […]

Կարդալ ավելին

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1964թ. մայիսի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի և անգլերեն լեզվի թարգմանության ՀՄՖ բաժինները։ Աշխատում է Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող (1997 թ.-ից)։ 2009 թվականից ձևավորել է գրական սալոն։ Կազմել է (2010 թ.) «Տերյան և արդի բանաստեղծներ – Մթնշաղի […]

Կարդալ ավելին