ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ (ԳԵՎՈՐԳ ԽՈՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1988թ.

Ծնվել է 1940թ. մայիսի 5-ին, Գանձակ քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն)։
Ավարտել է ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետը և ստանալով ինժեներ հիդրոմեխանիկի մասնագիտություն՝ երկար տարիներ աշխատել է հեռուստառադիոպետկոմում և «Սովետական դպրոց» թերթում։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական հանդեսներում, իսկ ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հարավսլավերեն, բուլղարերեն, գերմաներեն, արաբերեն և նույնիսկ՝ թուրքերեն։ Կազմել և հրատարակել է արցախցի վաղամեռիկ բանաստեղծ Մանվել Աղաջանյանի «Թռիր իմ նետ» և «Ապրող կարոտներ» բանաստեղծական ժողովածուները։ Շուրջ 20 գրքի և մի շարք թարգմանական ժողովածուների հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Հանճարաբույլ, Եր., 2010։
2. Բախտանիվ, Եր., 2003։
3. Երես առ երես, Եր.,1996։
4. Տարերք, Եր., 1988։
5. Մարդուն ընդառաջ, Եր.,1984։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Օմար Խայամ, Քառյակներ, Եր., 2013։
2. Անդրեյ Վոզնեսենսկի, Վիտրաժային գործերի վարպետը, Եր., 1986։
3. Էդվարդ Մեժելայտիս, Իմ կրկնակի Արարատը (ժողովածուի պոեմները) և «Իմ Իթակեն», Եր.,1985։
4. Իսա Իսմայիլզադե, Լուսավոր տերևներ, Եր.,1981։
5. Դեսանկա Մաքսիմովիչ, Երազների գերին, Եր.,1983։

Հասցե՝ Երևան 33, Կոմիտասի 4, բն. 10
հեռ. բն. 27-02-90