ԳԵՎՈՐԳ ԳԻԼԱՆՑ (ՌՈՒԴԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2011 թ., ՌԳՄ անդամ է։

Ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 25-ին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ 1991 թ. Ավարտել է ԵրՊԻ (ԵՃՀ) Վանաձորի մասնաճյուղը: 2005 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի ԲԳԴ-ն։ Տպագրվել է «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Դրուժբա նարոդով», «Սիբիրսկիե օգնի», «Սովրեմեննայա պոեզիա», «Ենիսեյսկի լիտերատոր», «Նաիրի», «Շպատիե կուլտուրա» (Ռումինիա), ամսագրերում, թերթերում՝ «Գրական թերթ», «Լիտերատուրնայա գազետա» ևն, ինչպես նաև մի շարք ցանցային պարբերականներում`«45-րդ զուգահեռական» http://45parallel.net/gevorg_gilants/ «Սիթիբուքս» http://www.citybooks.eu/en/cities/citybooks/p/detail/all-roads-lead-to և այլն։
Մասնակիցն է պոեզիայի միջազգային մի շարք փառատոնների և սիմպոզիումների։
Թարգմանվել է ռուսերեն, ռումիներեն, հոլանդերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

ԵՐԿԵՐ

1. «ARS – մետա», «Անտարես» հրատ., Երևան 2014 թ.
2. «Ճախրի՛ր, իմ գազան», «Եդինայա կնիգա» հրատ., Մոսկվա, 2006։
3. «Չխունացող հուշատետր», ՀԳՄ հրատ., Եր., 2003։

Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր
Երևանյան 55, բն. 8
հեռ.՝ բջջ. 055 77 57 27
էլ. փոստ՝ gilants@gmail.com
Համացանցային անձնական էջը՝ http://gilants.wordpress.com
Ֆեյսբուքյան էջը՝ http://facebook.com/gilantc