Անդամներ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1966 թ. Ծնվել է 1936թ. հուլիսի 30-ին, Սիմֆերոպոլ քաղաքում (Ռուսաստան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է ՀԳՄ վարչության քարտուղար, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր (1982-86 թթ. և 2004 թ.)։ Նա բազմաժանր գրող է (պատմվածք, նովել, վիպակ, վեպ, դրամա, խոհագրություն, […]

Կարդալ ավելին

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1958 թ. Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է հեռուստառադիո-պետկոմում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, եղել է ՀՀ Արագածոտնի մարզի «Կանթեղ» թերթի խմբագիր, մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ։ […]

Կարդալ ավելին

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1989 թ. նոյեմբերի 22-ին, Եղեգնածորի շրջանի Արենի գյուղում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Աշխատում է Արենիի “Արենի Վայն” գինու գործարանում։   ԵՐԿԵՐ Իմ սենյակն է, Եր., 2011։   Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ գ. Արենի 1-ին փող., տուն 32 հեռ.՝ բջջ. 098 […]

Կարդալ ավելին

ՆՈՐԱՅՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2012 Ծնվել է 1945թ., Իջևանում (այժմ` ՀՀ Տավուշի մարզ): Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆ‎ակուլտետը: Պատասխանատու աշխատանք է կատարել մի շարք թերթերում («Երեկոյան Երևան», «Երկրապահ», «Ասպնջակ», «Հայրենիք» և այլն), եղել է «Գործ» թերթի հիմնադիր խմբագիրը։ Դասախոսել է Երևանի մշակույթի համալսարանում: ԵՐԿԵՐ 1. Ամերիկյան քրոնիկոն, Եր., 2011թ. 2. Մարշալ մոծակը, Եր., 2010թ. […]

Կարդալ ավելին

ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ

  Գրականագետ, բանաստեղծ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1950 թ. հունվարի 3-ին, Կամոյի շրջանի Գեղարքունիք գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Եղել է Գավառի շրջանային թերթի խմբագիր, Գավառի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի տնօրեն։ Ներկայումս դասախոսում է Գավառի պետական համալսարանում։ ՀԳՄ Գեղարքունիքի մասնաճյուղի քարտուղարն է։ ԵՐԿԵՐ 2. […]

Կարդալ ավելին

ՆՈՐԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, արաբագետ–իսլամագետ, ՀԳՄ անդամ 1984 թ.   Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 5-ին, Բաղդադ քաղաքում (Իրաք)։ Ավարտել է Բեյրութի առևտրի և լեզուների տեխնիկումը։ 1971 թ. հայրենադարձվել է և բնակություն հաստատել Էջմիածին քաղաքում։ Նրա ստեղծագործությունները, արաբերենից կատարած թարգմանությունները պարբերաբար տպագրվել են գրական հանդեսներում, հաղորդվել են ռադիոյով, ներկայացվել են «Կարդում է հեղինակը» և «Կարդում է թարգմանիչը» […]

Կարդալ ավելին

ՆՈՒՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանկագիր, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1940թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ Շուրջ 35 տարի աշխատել է որպես մանկավարժ։ Մանուկների համար գրված նրա հեքիաթները և բանաստեղծությունները տպագրվել են մանկական հանդեսներում, իսկ պիեսները՝ ռադիոբեմականացվել։ ԵՐԿԵՐ 1. Գարու-նը ե-կե՜լ է… (հեքիաթներ), Եր., 2011։ 2. Լուսնի տոնավաճառ (մանկական պիեսներ), Եր., 2009։ 3. Սաթենիկն […]

Կարդալ ավելին

ՆՈՒՐԵ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1965 թ. հուլիսի 19-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ռուսական բաժինը։ Աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության կոմիտեում։ Թարգմանում է քուրդ գրողներին։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (քրդերենից ռուսերեն) 1. Բարիե Բալա, Ես և միայնակ աղավնին, Եր., 2014, 2. Ամարիկե Սարդար, Այն գիշեր, Եր., 2013։ 3. Ամարիկե Սարդար, Մինչև երբ, Եր., 2007։ […]

Կարդալ ավելին

ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թարգմանչուհի, դոցենտ, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1940թ. հունիսի 3-ին, Մարսելում (Ֆրանսիա)։ 1948թ. տեղափոխվել է Երևան։ Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ Աշխատում է (1966թ.-ից) ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում որպես ֆրանսերենի դասախոս՝ դասավանդելով նաև «Գեղարվեստական թարգմանություն» և «Ոճաբանություն» առարկաները։ Թարգմանությունները տպագրվել են գրական հանդեսներում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Նոր-Դար», «Աստղիկ»)։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք […]

Կարդալ ավելին

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1997 թ. Ծնվել է 1953 թ. հունիսի 10-ին, Արթիկ քաղաքում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Որպես խմբագիր աշխատել է բազմաթիվ թերթերում և ամսագրերում։ «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի փոխխմբագիրն է (2006 թ.-ից)։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ‎ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն, սերբերեն և սլովակերեն։ 6 գրքի հեղինակ է։ ԵՐԿԵՐ […]

Կարդալ ավելին