ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1958 թ. Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է հեռուստառադիո-պետկոմում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, եղել է ՀՀ Արագածոտնի մարզի «Կանթեղ» թերթի խմբագիր, մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ։ Եղել է ՀԳՄ Արագածոտնի մարզային բաժանմունքի քարտուղարը։
2002 թ. հիմնել է Արագածոտնի մարզային «Դարձ» թերթը, 2008-ին՝ «Ծիրանավոր» գրական-մշակութային պարբերականը, որոնց գլխավոր խմբագիրն է։
Նրա ստեղծագործությունները տպագրվել են գրական մամուլում, թարգմանվել մի քանի լեզուներով։
ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Սոնան կրկեսում, Եր., 2014։
2. Թղթե հանդերձանք, Եր., 2011
3. Տեղատարափ անձրևների ժամանակաշրջան, Եր., 2005։
4. Մեղրագետ, Եր., 1989։

Հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին Բազմաբերդ
Հեռ.՝ 093 25 52 42