Անդամներ

ԼԻԼԻԹ

Բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1963թ. մարտի 11-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Արևիկ» հրատարակչությունում որպես խմբագիր (1987-1992 թթ.) և ՀԳՄ-ում (1992-ից)՝ որպես գրական բաժանմունքների համակարգող, Գրողների միության նախագահի օգնական՝ մշակույթի և գրահրատարակչական աշխատանքների գծով։ Այժմ աշխատում է «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունում։ Նրա բանաստեղծությունները […]

Կարդալ ավելին

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Թարգմանիչ, հրապարակախոս, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 1991 թ. Ծնվել է 1962 թ. նոյեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետները։ Եղել է ԿԳՆ միջազգային ծրագրերի կենտրոնի գործադիր տնօրենը (1999-2012 թթ.) Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է (1999 թ.-ից։ Եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր (2007-2012 թթ)։ Բազմաթիվ հոդվածների […]

Կարդալ ավելին

ԼԻԼԻԹ ԱՆՏՈՆՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1967 թ. փետրվարի 12-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Երևանի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Դասավանդում է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (2000 թ.-ից)։ ԵՐԿԵՐ 1. Ուրվագիծ 20-րդ դարասկզբի […]

Կարդալ ավելին

ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Գրականագետ, արձակագիր, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 2001 թ. Ծնվել է 1957 թ. մարտի 5-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում, Հայաստանի հանրագիտարանում, ապա բարձրագույն որակավորման հանձնաժողովում (ՀՀ ԲՈՀ)։ Այժմ ԲՈՀ-ի նախագահն է։ Հեղինակ է 80-ից ավելի գրականագիտական և հրապարակախոսական հոդվածների և 3 ոչ խաղարկային ‎ֆիլմի («Ճանապարհորդություն Արաքսից այն կողմ», «Կիլիկիա», […]

Կարդալ ավելին

ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1990 թ. հուլիսի 4-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետի արվեստաբանության բաժինը։ Բազմիցս տպագրվել է գրական մամուլում («Գրեթերթ», «Նարցիս», «Գրանիշ»)։ Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, պարսկերեն։ ԵՐԿԵՐ 1. Մենախոսություն երկու ձայնով, Եր., 2013։ 2. Աս‎ֆ‎ալտի և երկնքի միջև, Եր., 2009։ ՊԱՐԳԵՎՆԵՐ 1. 2011 թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական […]

Կարդալ ավելին

ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1974թ. Ծնվել է 1938 թ. փետրվարի 5-ին, Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է գրական մամուլում, հրատարակչություններում։ Նա բազմաժանր գրող է, հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվում են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի […]

Կարդալ ավելին

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրականագետ, հրապարակախոս, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1939թ. հուլիսի 4-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և Մոսկվայի ԽՄԿԿ կենտկոմին կից հեռակա բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետության պարբերական մամուլում՝ վարելով պատասխանատու պաշտոններ («Դպրություն», «Հանդիպում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Պիոներ կանչ», «Հայաստան»)։ Դասախոսել է […]

Կարդալ ավելին

ԽԱՆԴՈՒԹ ԶՈՒՌՆԱՋՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1961 թ. մայիսի 24-ին, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Երևանի թիվ 2-րդ բժշկական ուսումնարանի բուժքույրական և ‎ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մերսման բաժինները։ Արևելյան մարզաձևի սենդորյու կարատեի սև գոտի առաջին դան է և մարզիչ։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում։ 7 գրքի […]

Կարդալ ավելին

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1991 թ Ծնվել է 1964 թ. մարտի 3-ին, Էջմիածին քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում (տնօրեն)։ Եղել է Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն։ Բանաստեղծական 11 ժողովածուի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ‎ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, […]

Կարդալ ավելին

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2002թ. Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 8-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, միաժամանակ՝ Մոսկվայի օտար լեզուների հեռակա դասընթացի թարգմանական բաժինը: Եղել է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ (1996-2005 թթ.): ԱՄՆ-ում ստացել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղի՝ ժուռնալիստիկայի և հաղորդակցության […]

Կարդալ ավելին