ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1974թ.

Ծնվել է 1938 թ. փետրվարի 5-ին, Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է գրական մամուլում, հրատարակչություններում։ Նա բազմաժանր գրող է, հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվում են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի և մանուկ ընթերցողներին։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելոռուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով։ Նրա տեքստերով գրված երգերը հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ։
Շուրջ 40 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Արարման խորհուրդ, (բանաստեղծություններ), Եր., 2013։
2. Հիշողության արահետներով (հուշակնարկներ, էսսեներ, գրախոսականնե), Եր., 2010։
3. Հող և հաց (բանաստեղծություններ), Եր., 2003։
4. Արմատահան ծառեր (վիպակներ, պատմվածքներ), Եր., 1991։
5. Վահագնի (վիպակ պատանիների համար), Եր., 1986։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2008 թ. ծննդյան 70-ամյակի և գրական վաստակի համար արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։
2. 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2008 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
4. 1992թ. «Արմատահան ծառեր» վիպակների և պատմվածքների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի ։
5. Արժանացել է Ֆրիտյո‎ֆ Նանսենի անվան մեդալի։

Հասցե՝ Երևան 37, Ազատության 3/1, բն. 25
հեռ.` բն. 20-58-38, բջջ. 094 66 83 60