ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1991 թ

Ծնվել է 1964 թ. մարտի 3-ին, Էջմիածին քաղաքում։
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ‎ֆակուլտետը։
Աշխատել է «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում (տնօրեն)։ Եղել է Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն։
Բանաստեղծական 11 ժողովածուի հեղինակ է։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ‎ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն և վրացերեն։

ԵՐԿԵՐ

1. Թռչնահանդես (մանկական), Եր., 2013։
2. Էն աշխարհը չի, Եր., 2011։
3. Անցումներ, Եր., 2004։
4. Գոյահանդես, Եր., 1996։
5. Վիրավոր խաչ , Եր., 1992։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

4. 2014 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալի։
5. 2011 թ. «Էն աշխարհը չի» գրքի համար արժանացել է ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակի։
6. 2009 թ. «Վավերացումներ» գրքի համար արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի։
7. 2004 թ. արժանացել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մրցանակի։
8. 1999 թ. արժանացել է «Ոսկե եղեգն» գրական մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին
Մաշտոցի 30, բն. 5
հեռ.՝ բջջ. 094 20 62 25