Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակաբաշխության ամփոփումը:

Այսօր՝ հոկտեմբերի26-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Լևոն Անանյանի անվան 2018թ. ամենամյա երիտասարդական մրցանակաբաշխության ամփոփումը: Մրցանակաբաշխության հովանավորն է բանաստեղծ Նաթելլա Լալաբեկյանը(ԱՄՆ): Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներ՝ Նորայր Ադալյանը(արձակագիր, դրամատուրգ), Արտեմ Հարությունյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Ալիս Հովհաննիսյանը(արձակագիր), Նաթելլա Լալաբեկյանը(բանաստեղծ): Առաջին մրցանակի արժանացավ Անահիտ Մարգարյան-Անտոնյանը(արձակ, Երևան),երկրորդ մրցանակի արժանացան Էմմա Գրիգորյանը(պոեզիա, Գյումրի), […]


