Հոկտեմբերի 13-ին Օշականում ամփոփվեց ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի համատեղ «Կանթեղ» թարգմանական գրականության մրցանակաբաշխությունը:

Հոկտեմբերի 13-ին Օշականում ամփոփվեց ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի համատեղ «Կանթեղ» թարգմանական գրականության մրցանակաբաշխությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց տոնի խորհուրդը և «Կանթեղ» մրցանակաբաշխության պատմությունը:
Մրցանակների արժանացան թարգմանիչներ՝ Սոֆի Ավագյանը, Հրաչյա Բայրամյանը, Հովհաննես Այվազյանը և Խորեն Գասպարյանը: Ելույթ ունեցան մրցանակակիրները:
Կարինե Աշուղյանը, Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը, Արտավազդ Նազարյանը ընթերցեցին իրենց թարգմանությունները…
Գրողները խոնարհվեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև մասնակցեցին Թարգմանչաց տոնին նվիրված Սբ. պատարագին: