Հայաստանի գրողների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագրել են հանդիպումներ զորամասերում, ուսումնարաններում…

Հայաստանի գրողների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագրել են հանդիպումներ զորամասերում, ուսումնարաններում…
Հոկտեմբերի 24-ին ՀԳՄ պատվիրակությունը
(Էդվարդ Միլիտոնյան, Արքմենիկ Նիկողոսյան, Աշոտ Գաբրիելյան)հանդիպեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաների հետ: Հանդիպման սկզբում վարժարանի փոխտնօրեն, գնդապետ Վանիկ Մինասյանը ներկայացնելով Էդվարդ Միլիտոնյանին, շեշտեց, որ վերջինս ոչ միայն գրող է, այլև ունի ներդրում բանակաշինության ասպարեզում(Էդվարդ Միլիտոնյանն աշխատել է որպես ՀՀ պաշտպանության և տեղեկատվության վարչության պետ):Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը կարդաց իր բանաստեղծություններից՝ նվիրված հայոց բանակին, Մոնթե Մելքոնյանին, Վազգեն Սարգսյանին: Նա ընդգծեց սպա-զինվոր փոխհարաբերությունը՝ բարեկրթության հենքի վրա, ինչպես նաև ընթերցանության դերը, գեղարվեստականության բարերար նշանակությունը զինվորների բարոյահոգեբանության ձևավորման վրա:«Հայոց լեզուն գռեհկաբանություններով, ագրեսիվ բառապաշարով համեմելը ոչ կանոնադրական հարաբերությունների առիթ է ստեղծում»,-շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը:
Էդվարդ Միլիտոնյանը 50-ից ավելի գրքեր նվիրեց վարժարանի գրադարանին:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարևորեց ժամանակակից գրականության դերը մեր օրերում: