Խաժակ Գյուլնազարյանի 100 ամյակը

Սեպտեմբերի 11-ին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Խաժակ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան մասնաճյուղում տեղի ունեցավ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Խաժակ Գյուլնազարյանի ծննդյան 100 ամյակին նվիրված հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում կարևորեց գրողի դերը մանկապատանեկան գրականության և գրականագիտության ասպարեզներում: Էդվարդ Միլիտոնյանը խոսեց նաև Խաժակն Գյուլնազարյանի բարի և կարեկից մարդկային նկարագրի մասին: