Այսօր՝ հոկտեմբերի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Աշնանային երգեր» պոեզիայի ցերեկույթը:

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Աշնանային երգեր» պոեզիայի ցերեկույթը:
ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը հանդես եկավ բացման խոսքով, ինչպես նաև ընթերցեց բանաստեղծություն՝ նվիրված աշնանը:
Աշնանը նվիրված բանաստեղծություններ կարդացին նաև բանաստեղծներ Թորոս Թորանյանը, Արևշատ Ավագյանը, Վահան Անդրեասյանը, Նոնա Պողոսյանը, Ռուզան Ասատրյանը, Շանթ Մկրտչյանը, Կարինե Աշուղյանը, Հերմինե Նավասարդյանը, Արտավազդ Նազարյանը, Արսեն Համբարյանը, Ռազմիկ Գալստյանը, Նիկոլայ Շահնազարյանը, Մանիկ Աճեմյանը: Արսեն Համբարյանը հանդես եկավ նաև երաժշտական կատարումով:
Ցերեկույթը սկսվեց և եզրափակվեց Շառլ Ազնավուրի երգերով: