Անդամներ

ԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1996 թ. Ծնվել է 1938 թ. հուլիսի 1-ին, Ախալքալաքում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Եղել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ։ Դասավանդել է ԵՊՀ-ում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Տարբեր ժամանակներում Լևոն Մկրտչյանի, Վարագ Ներսիսյանի, Գառնիկ Անանյանի, Հակոբ Պետրոսյանի, Հրաչյա Միրզոյանի, Գևորգ Մադոյանի […]

Կարդալ ավելին

ԱՐՇԱԿ ՔՈՉԻՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1963թ. հունվարի 1-ին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը: Մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին (1994 թ.): Հեղինակ-երգերի կատարող է: Ունեցել է հեղինակային երգերի մենահամերգ(1995 թ.): Նրա ստեղծագործությունները տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում: ԵՐԿԵՐ 1. Բեստիարներ-եռերգություն, […]

Կարդալ ավելին

ԱՐՈՒՍՅԱԿ ԲՈՅԱՋՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 13-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռոմանագերմանական (‎ֆրանսիական) բաժինը։ Եղել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող, «Սարգիս Խաչենց» հրատարակչության խմբագիր։ Այժմ աշխատում է Մ. Մաշտոցի անվան մատենադարանում։ Շուրջ 10 գրքի հեղինակ է։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Պոլ Վալերի, Էվպալինոս կամ ճարտարապետ, Եր., 2011։ […]

Կարդալ ավելին

ԱՐՍԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Բանաստեղծ, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1941 թ. սեպտեմբերի 6-ին, Հոկտեմբերյանի շրջանի Սովետական գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Ալաշկերտ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության (հեռակա) և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտեսության պլանավորման ‎ֆակուլտետները։ Աշխատել է մանկավարժության, կոմերիտմիության ոլորտներում, Արմավիրի քաղաքապետարանում, զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Ստեղծել և ղեկավարում […]

Կարդալ ավելին

ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1969 թ. հոկտեմբերի 16-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը։ 200-ից ավելի երգերի հեղինակ է։ Նրա հեքիաթները բեմադրվել են բազում թատերախմբերի կողմից։ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ է (2012 թ.-ից)։ ԵՐԿԵՐ 1. Առակներ, Եր., 2013։ 2. Բա հետո՞… (հեքիաթաշար՝ բաղկացած պատկերազարդ վեց գրքույկներից), Եր., 2011։ […]

Կարդալ ավելին

ԱՐՍԵՆ ՃԱՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ1989թ. Ծնվել է 1938թ. հունվարի 10-ին, Մուսալեռ գավառի Զագըֆ գյուղում (Թուրքիա)։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մանկավարժության և փիլիսոփայության բաժինը։ Աշխատել է Ստամբուլի հայկական դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1978թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է թուրքական լեզու և գրականություն։ ԵՐԿԵՐ 1. Ես գալիս եմ իմ […]

Կարդալ ավելին

ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ, թարգմանիչ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1951 թ. մայիսի 4-ին, Նախիջևանի Ազնաբերդ գյուղում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ‎ֆակուլտետը և նույն ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը։ 1973-1994թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ։ Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցել […]

Կարդալ ավելին

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ (ԱՐՏԱՇԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ)

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1986 թ. Ծնվել է 1955 թ. հունվարի 13-ին, Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ճակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, «Ավանգարդ» թերթում, «Նոր-Դար» ամսագրում։ Այժմ աշխատում է «Նարցիս» գրական հանդեսում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։ […]

Կարդալ ավելին

ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2001թ. Ծնվել է 1978թ. փետրվարի 5-ին, Ստեփանավան քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Սովորել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, Գեղարվեսստի ակադեմիայում։ Մամուլում տպագրվում է 1991 թվականից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ‎ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ ԵՐԿԵՐ 1. Մարադոնան և Ռոնալդինյոն (հեքիաթ), Եր., 2011։ 2. Անտերուդուս (բանաստեղծություններ), Եր., 2010։ 3. […]

Կարդալ ավելին

ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Գրաքննադատ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1979 թ. նոյեմբերի 14-ին, Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը և ընդունվել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատում է նույն ինստիտուտի (2008 թ.-ից) հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ «Անտարես» հրատարակչության գլխավոր […]

Կարդալ ավելին