ԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1996 թ.

Ծնվել է 1938 թ. հուլիսի 1-ին, Ախալքալաքում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Եղել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ։ Դասավանդել է ԵՊՀ-ում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Տարբեր ժամանակներում Լևոն Մկրտչյանի, Վարագ Ներսիսյանի, Գառնիկ Անանյանի, Հակոբ Պետրոսյանի, Հրաչյա Միրզոյանի, Գևորգ Մադոյանի աշխատակցությամբ հրատարակել է մի շարք ժողովածուներ, միջնադարյան բնագրեր։ Այժմ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է շուրջ 30 գրքի (12-ը՝ թարգմանական)։

ԵՐԿԵՐ

1. Ամենեքեան որ սուր առնացուն՝ սրով անկցին, Էջմիածին, 2011։
2. Հայագիտության դասականները միասնական ուղղագրության մասին, Եր., 2007։
3. Երուսաղեմ, Երուսաղեմ, Եր., 1999։
4. Առաքել Սյունեցի, Բանաստեղծը, Եր., 1987։
5. Հայ-ռուսական գրական փոխառնչություններ, Եր., 1985։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (գրաբարից)

1. Հովհանես Սարկավագ Իմաստասեր, Աղոթագիրք, Էջմիածին, 2013։
2. Հովհաննես Գառնեցի, Աղոթագիրք, Էջմիածին, 2008։
3. Ուղեգրություններ (գիրք 1-ին, 2-րդ), Եր., 1998, 2004։
4. Գրիգոր Լուսավորիչը ներբողներում, Եր., 2002։
5. Հայկական վարքեր և վկայաբանություններ, Եր., 1998։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2008 թ. Մայր Աթոռ սբ Էջմիածնի կողմից արժանացել է «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի։

Հասցե՝ Երևան 56, Նոր Նորքի 3-րդ զանգված, Գայի 18, բն. 41
Հեռ.՝ բն. 63-50-96, աշխ. 51-72-96