Անդամներ

ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1973 թվականին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Որպես լրագրող աշխատել է «Ուրբաթ», «Երկիր» թերթերում, «Ազատություն» ռադիոկայանում(1991-1996 թթ.): Եղել է (2001-2003 թթ.) հոլանդական “Daily Sports” ընկերության ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրը: Հիմնադրել է (2006-ին) «Ուրբաթ» մամուլի ակումբը, որը ղեկավարում է մինչ օրս: Հիմնադրել է (2009-ին) Report.am հասարակական-քաղաքական, […]

Կարդալ ավելին

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

  Գրականագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆ‎եսոր, ՀԳՄ անդամ 2001 թ. Ծնվել է 1942թ. փետրվարի 14-ին, Ազիզբեկովում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Վայք)։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Դասախոսում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, նույն համալսարանի հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի […]

Կարդալ ավելին

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1975թ. Ծնվել է 1943թ. ապրիլի 6-ին, Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1973-2006 թթ.)։ Դասավանդել է Գավառի պետական համալսարանում, այժմ Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանի […]

Կարդալ ավելին

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1979թ. Ծնվել է 1931թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում։ Վեց տարեկանում կորցրել է տեսողությունը։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրոգերմանական գրականության գծով։ Կազմակերպել է բրայլյան տպարան՝ կույրերի համար ուռուցիկ տառերով գրքեր տպագրելու համար և նշանակվել է գլխավոր խմբագիր։ Ստեղծել է նաև Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն և […]

Կարդալ ավելին

ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1976թ. Ծնվել է 1940թ. օգոստոսի 20-ին, Օրջոնոկիձե քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն)։ Աշխատել է Մոզդոկ, Օրջոնոկիձե, Մակեևկա քաղաքներում։ 1973թ.-ից բնակվում է Երևանում։ Ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական երկամյա բարձրագույն դասընթացները։ ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիրն է (1987-ից)։ Շուրջ 35 թարգմանական գրքի հեղինակ է։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից) 6. Անատոլի Հովհաննիսյան, Լռության խորքից, […]

Կարդալ ավելին

ԱԼԵՔՍԱՆ ԳՈՄՑՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1955 թ. փետրվարի 20-ին, Բոգդանովկայի շրջանի Հեշտիա գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ‎ֆակուլտետը։ Երկար տարիներ որպես մանկավարժ աշխատել է Աբխազիայի դպրոցներում, զբաղվել շախմատով, մասնակցել մի շարք առաջնությունների՝ գրավելով մրցանակային տեղեր։ Այժմ շախմատի խմբակներ է վարում Երևանի Նոր Նորքի վարչական […]

Կարդալ ավելին

ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ

Արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող, ՀԳՄ անդամ 1975 թ. Ծնվել է 1940 թ. օգոստոսի 22-ին, Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, Մոսկվայի կինո-դրամատուրգների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Հեղինակ է վեպերի, վիպակների, գեղարվեստական, վավերագրական, ազատամարտի և ազգագրական կինոնկարների սցենարների։ Որպես ռեժիսոր իր սցենարներով նկարահանել է «Մեռոնօրհնություն», «Կաթողիկոս Ամենայն Հայոց) […]

Կարդալ ավելին

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ*

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1970թ.   Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 7-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչում», Պետհրատում, եղել է  «Գարուն» ամսագրի  խմբագրության բաժնի վարիչ, «Հայֆիլմում»՝  գլխավոր խմբագիր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ գրական բաժնի վարիչ, իսկ 1991-95թթ. ՀՀ Գերագույն խորհրդի լրատվության հանձնաժողովում՝ գլխավոր փորձագետ։ 60-80-ական թվականներին Հայաստանի, […]

Կարդալ ավելին

ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1998թ. Ծնվել է 1948թ. հունվարի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է մամուլում, հրատարակչություններում, ՀՀ պետական գրապալատում։ Եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ, ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահը, հիմնադրել է մի […]

Կարդալ ավելին

ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 12-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է մի շարք ամսագրերում և թերթերում՝ որպես խմբագիր («Էկրան», «Գեղարվեստ», «Ֆիլմ», «Հայություն»): 1968 թվականից տպագրվել է հայաստանյան մամուլում: Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, կինոգիտական, հրապարակախոսական հոդվածների: Ներկայումս Հայաստանի գրողների միության արձակի […]

Կարդալ ավելին